«Առաջին լրատվականի» տվյալներով, Գյումրիի կենտրոնական հրապարակում այսօր պիտի իրար հետ հաշիվներ պարզեին ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդիները:
Գյումրեցիները մտավախություն ունեին, որ հերթական փոխհրաձգություն կլիներ օրը ցերեկով, սակայն միջադեպը կանխեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Նախատեսված համդիպումից ընդամենը 10 րոպե առաջ նա մարզպետարան հրավիրեց երկու կողմերին բանակցելու:
Առայժմ մանրամասներ չկան հանդիպման մասին: