Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբն այլևս գործարքներ չի իրականացնի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Իտալացի մասնագետը նշել է, որ հիանալի թիմ է ձևավորվել:
««Ռեալ»-ի համար ամառային տրանսֆերային պատուհանը փակված է: Գոհ եմ Բենզեմայից:
Ճիշտ է, նա արդեն մի քանի խաղերի ընթացքում գոլեր չի խփել, բայց, միևնույնն է, օգուտ է բերում թիմին»,- «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:









































