Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է իսրայելական օդային հարվածի հետևանքով իր 3 հրամանատարների մահվան մասին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Զոհվածներից երկուսը եղել են «Իզեդդին ալ-Քասաամի բրիգադի»՝ պաղեստինյան անկլավի ամենահզոր ռազմականացված խմբավորման բարձրագույն հրամանատարությունից, խմբավորում, որը 1 ամսից ավելի կռվում է իսրայելական բանակի դեմ:
«Իզեդդին ալ-Քասաամի բրիգադներն իրենց ժողովրդին հայտնում են մարտիրոս-ղեկավարներ Մուհամմեդ Աբու Շամալյայի, Ռաիդ ալ-Աթարի և Մուամմեդ Բարհումի մահվան մասին»,- ասվում է լրագրողներն ուղարկված հաղորդագրության մեջ:
Ալ-Աթարը համարվում է «Իզեդդին ալ-Քասաամի բրիգադի» հրամանատարի տեղակալներից մեկը: Աբու Շամալյան գլխավորել է ՀԱՄԱՍ-ի ուժերը Գազայի հատվածի հարավում:
Զինյալները զոհվել են Ռաֆահ քաղաքում, որտեղ բնակելի տան ուղղությամբ օդային հարվածը առնվազն 7 մարդու կյանք է խլել:









































