Ռազմավիրական ճանապարհը փակվել է Վրաստանի հատվածի Դարիալի կիրճում սողանքի հետևանքով, հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Օգոստոսի 20-ին՝ ժ. 22:45-ին, Ռազմավիրական ճանապարհը սողանքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար՝ կապված Վրաստանի հատվածում՝ «Դարյալ» սահմանային անցակետից 1 կմ վերև սողանքի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վլադիկավկազ-Լարս ավտոճանապարհին տրանսպորտի երթևեկությունն արգելված է: «Վերին Լարսում» խցանման մեջ է հայտնվել 36 բեռնատար:
Փրկարարները չեն բացառում, որ սողանքը կարող է փակել Թերեք գետի հունը, և կարող է ջրածածկման վտանգ ստեղծվել Հյուսիսային Օսիայի բարձրադիր գյուղերում:
Դրա հետ կապված՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ են ուղարկվել վտանգավոր գոտիներոււմ գտնվող բնակավայրեր:









































