Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Ինդոնեզացի ընտանիքը միավորվել է ցունամիից 10 տարի հետո

Տասը տարուց ավել է անցել, և Ինդոնեզիայի Աչեհ նահանգի՝ դեռ երեխա ժամանակ ցունամիի քշած երկու բնակիչ միավորվել են իրենց ծնողների հետ: Այս մասին գրում է սինգապուրյան Straits Times թերթը:

«Դա ճիշտ է, նա մեր որդին է, և հիմա մենք պատրաստվում ենք նրան տուն տանել»,- 17-ամյա Արիֆի մասին ասում է 42-ամյա Ջամալիան, որը 1 ամիս առաջ գտել է իր դստերը՝ Ռաուդհաթուլին:

Երբ 2004-ի դեկտեմբերին 100 տարվա ընթացքում ուժգնությամբ աշխարհում երկրորդ երկրաշարժը Սումատրա կղզու ափին 20 մետր բարձրության հասնող ցունամի է առաջացրել, Սեպտի Ռանգկուտիի ամբողջ ընտանիքն ապաստան է փնտրել: Ջամալիան փախել է ավագ որդու հետ, ընտանիքի հայրը՝ երկու փոքր երեխաների հետ: «Ջուրը մոտեցել է, և ամուսինս Ռաուդհաթուլին և նրա ավագ եղբորը՝ Արիֆին, նստեցրել է մեծ փայտե տախտակի վրա»,- պատմում է մայրը:

Երբ ջուրն իջել է, ծնողները 1 ամիս անընդհատ փնտրել են երեխաներին, հետո տեղափոխվել են հարևան Հյուսիսային Սումատրա նահանգ: Միաժամանակ, ցունամին տախտակը, որի վրա եղել են երեխաները, տարել է շատ կիլոմետրեր և նետել Բանյակ արշիպելագի կղզիներից մեկը, որտեղ Ռաուդհաթուլին գտել է տեղացի ձկնորս, որն էլ նրան անվանել է Վեննի: Աղջկա խոսքով՝ եղբայրը ևս փրկվել է, բայց նրան ուրիշ մարդ է պահել:

Աղջիկը մեծացել է Աչեհի մերձափնյա գյուղերից մեկում՝ իրեն ընդունած ընտանիքում, և միայն տասնամյակ անց նրան ուշադրություն է դարձրել այնտեղ պատահմամբ հայտնված եղբայրը: Իմանալով, որ նա ոչ հարազատ ընտանիքում է մեծացել՝ նա անմիջապես զանգել է մորը, որն այնտեղ է գնացել:

Երջանիկ մայրը սկսել է փնտրել նաև որդուն, բայց դրա կարիքը չի եղել. Ռաուդհաթուլի պատմությունը լայնորեն տարածվել է ԶԼՄ-ներում, և շուտով զանգ է հնչել Արևմտյան Սումատրայի Պայակումբուհ քաղաքից: Զանգել է Լանա Բեսթարին, որը մի քանի ամիս առաջ ապաստան է տվել դրսում մնացած տղայի, հիմա էլ հեռուստացույցով տեսել է Արիֆի երեխա ժամանակվա լուսանկարը: Լանան լուսանկարել է տղային և նկարն ուղարկել Ջամալիային, իսկ մի քանի օր հետո բաժան-բաժան եղած ընտանիքը նորից միավորվել է:

http://www.1in.am/assets/uploads/2014/08/topsales.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում