Սեուլի JR Pub բարի տերերը սևամորթ հաճախորդներին արգելել են այցելել իրենց բար, հայտնում է The Korea Times-ը: Հաստատության ղեկավարությունը կարծում է, որ աֆրիկացիները կարող են վարակված լինել Էբոլա տենդով: Այս մասին հայտնի է դառնում բարի ներսում տեղադրված պաստառից:
Հաստատության այցելուներից մեկի կողմից համացանցում հրապարակված պաստառի լուսանկարը բուռն արձագանք է գտել Հարավային Կորեայում համացանցի համացանցի օգտատերերի շրջանում, հայտնում է պարբերականը: Նրանցից ոմանք սպառնացել են բոյկոտել բարը: Բարի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել արգելքը:
Էբոլա տենդի բռնկումը սկսվեց փետրվարին Արևմտյան Աֆրիկայում: Դրա զոհերը հիմնականում 4 հարավաֆրիկյան պետությունների՝ Լիբերիայի, Գվինեայի, Նիգերիայի ու Սիեռա Լեոնեի բնակիչներն են:
Էբոլայի դեմ արդյունավետ պատվաստանյութ կամ բուժում գոյություն չունի:








































