Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքների ցուցակը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են օժանդակ ծառայությունների առկայությունը, որոնք հասանելի են անդրազգային կորպորացիաների համար, ինչպես նաև տնտեսության ընդհանուր վիճակը:
Քաղաքները գնահատվել են մի քանի գործոնով, այդ թվում՝ ներգրավված օտարերկրյա ներդրումների քանակով՝ փոխանցում է RBK-ն:
Առաջին եռյակում են Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզը: Չորրորդ տեղում Սինգապուրն է, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է Տոկիոն:
Երկրորդ հնգյակում են Հոնկոնգը, Դուբայը, Պեկինն ու Սիդնեյը կիսում են 8-րդ հորիզոնականը: Նրանց հաջորդում են Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն և Տորոնտոն:











































