Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 23-ին կժամանի Ուկրաինա: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հայտարարությանը:
Կանցլերի այցը ծրագրված է Ուկրաինայի անկախության օրվա նախօրեին:
Կլիմկինի խոսքով՝ այդ այցը Ուկրաինայի նախագահի և Գերմանիայի կանցլերի սերտ անձնական շփումների արդյունք է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրավիրել էր Մերկելին այցելել երկիր՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի առարկայական քննարկման համար:









































