Երկու իտալացի երիտասարդ դիզայներներ՝ Մարինա Չինչիրիպինին և Սառա Ռիքիուզոն, գտել են խոհանոցային բաղադրատոմսերը մշտապես ձեռքի տակ պահելու արտասովոր միջոց:
Նրանք առաջարկում են ժամանակավոր դաջվածքներ, որոնք պատկերում են տարբեր ուտեստների պատրաստման քայլերը:
Դաջվածքներն արվում են նախաբազկին և հեշտ լվացվում՝ հայտնում է kedem-ը: Ինչպես հայտնում են աղջիկները՝ դա խոհարարության և բոդի արտի իդեալական համադրություն է:








































