Սիրիայի հարավում`մզկիթի մերձակայքում ականապատ ավտոմեքենա է պայթել: Առնվազն 22 մարդ է զոհվել, հաղորդում է RIA Novosti-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Դարա գավառում` ապստամբների վերահսկողության ներքո գտնվող Նամար քաղաքում` ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Զոհերի թվում առնվազն երկու երեխա և մի քանի ապստամբներ կան:







































