Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ իր թիմը պատրաստ է նվաճել Անգլիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը.
«Մենք չեմպիոն դառնալու լավ հնարավորություններ ունենք: Նախորդ մրցաշրջանում մենք բավական երկար ժամանակ գլխավորում էինք աղյուսակը: Այս մրցաշրջանում պետք է շատ միավորներ վաստակենք առաջատարների հետ խաղերում:
Չպետք է մոռանալ, որ նախորդ տարի «Սիթի»-ն չեմպիոն դարձավ վաստակելով 86 միավոր: Մենք զբաղեցրեցինք 4-րդ հորիզոնականը՝ նրանց զիջելով ընդամենը 7 միավոր: Սա նշանակում է, որ պետք է ավելի լավ ուշադիր գործենք առաջատար ակումբների հետ մրցավեճերում»-, ասել է վենգերը:











































