Անգլիայի առաջնության հերթական մրցաշրջանի 1-ին տուրի մեկնարկից առաջ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ իր թիմը հիանալի է պատրաստվել «Կրիստալ Փելես»-ի դեմ հանդիպմանը: Մասնագետն ասել է նաև, որ լոնդոնյան ակումբի նորեկներն արդեն հարմարվել են թիմում:
«Գոհ եմ ակումբի կատարած տրանսֆերային գործարքներից: Ֆուտբոլիստները հաջողությամբ հարմարվել են: Կարծում եմ` գալիք մրցաշրջանում հաջողությունների հասնելու մեծ շանսեր ունենք:
Իմ կարծիքով` Անգլիայի առաջնության ֆավորիտներ են «Չելսի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Արսենալ»-ը»,-Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:









































