«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դժգոհ է, քանի որ «Սպորտինգ»-ի և Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկոս Ռոխոյի` «Յունայթեդ» տեղափոխության ճանապարհին դժվարություններ են ծագել: Այդ մասին է հայտնում Daily Mail-ը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանը կմեկնարկի առաջիկա հանգստյան օրերին, իսկ «կարմիր սատանաներ»-ը դեռ չեն կարողացել նոր ֆուտբոլիստների իրավունքներ գնել` Լյուկ Շոուի և Անդեր Էրերայի տրանսֆերային գործարքներն իրականցնելուց հետո:
Հոլանադցի մասնագետի դժգոհությունը կրկնապատկում է այն փաստը, որ ակումբի ղեկավարները չկարողացան ձեռք բերել բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենի տրանսֆերը, ով կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվեց:








































