Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվեց շախմատային 41-րդ օլիմպիադան:
Կանանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականը, որը վաստակեց 20 միավոր: Հայաստանի կանանց հավաքականը Վրաստանի և Ղազախստանի ընտրանիների հետ կիսեց 4-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ արդյունքներով մեր աղջիկները 5-րդն էին՝ վաստակած 17 միավորով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը այդքան էլ հաջող ելույթ չունեցավ: Օլիմպիական եռակի չեմպիոնները չկարողացան մրցանակային տեղ գրավել: Տղամարդկանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Չինաստանի ազգային թիմը՝վաստակելով 19 միավոր:








































