Բալիում՝ Դենպասար քաղաքում ճամպրուկի մեջ 62-ամյա ամերիկուհու մարմին է հայտնաբերվել՝ հայտնում է Associated Press-ը:
Ամերիկուհու մարմնով ճամպրուկը գտնվել է տաքսու բեռնախցիկում, որը կայանված է եղել հյուրանոցի առաջ:
Ինչպես հայտարարել է Դենպասարի ոստիկանապետը սպանության կասկածանքով կալանավորվել է սպանվածի 19-ամյա դուստրը ու նրա 21-ամյա ընկերը:
Սպանության նախօրեին հյուրանոցի տեսախցիկները գրանցել էին զոհի ու նրա դստեր ընկերոջ միջև վեճը:
Հետաքննությունը ենթադրում է, որ հենց աղջիկն ու նրա երիտասարդ ընկերն են սպանել կնոջը, ապա փորձել թաքցնել նրա մարմինը:









































