Monday, 22 06 2026
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար

ՕԵԿ-ը նոր ապացույցներ ունի, որ Ագրարային համալսարանի հետ վիճելի տարածքն իրեն է պատկանում

Այսօր կրկին Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուսանողների ուղեկցությամբ բողոքի ակցիա էր կազմակերպել ՕԵԿ-ի գրասենյակի բակում, իսկ պատճառը համալսարանի և կուսակցության գրասենյակի մեջտեղում գտնվող վիճահարույց տարածքն է: Տարածքի հետ կապված վեճը դատարանում է, և համալսարանի ղեկավարությունը պնդում է չիրականացնել որևէ շինարարական աշխատանք՝ մինչև չլինի դատարանի որոշումը: Շինարարություն, սակայն, ՕԵԿ-ականների կողմից իրականացվել է, և երկհարկանի շենքն արդեն կանգուն է:

«Բուհն ընդվզում է այս ապօրինության դեմ և թույլ չի տա, որ մեր ուսանողների տերիտորիան խլեն մեզանից: Մենք պահանջում ենք, որ Ագրարային համալսարանի տարածքից առհասարակ հեռացնեն ՕԵԿ-ին պատկանող ցանկացած կառույց, այդ թվում՝ կենտրոնական գրասենյակը: Եթե այս անօրինական շինարարությունը շարունակվի, և սեպտեմբերի 1-ին այս շենքն այստեղից չվերանա, այն մեծ շարժումների տեղիք կտա: Սեպտեմբերի 1-ին ուսանողական մեծ շարժում կսկսվի բոլոր անօրինությունների դեմ»,- «Առաջին լրատվական»-հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Քամալյանը:

Նշենք, որ տարածքը հսկում էին մեծաթիվ ոստիկաններ և քաղաքապետարանի աշխատակիցներ, ովքեր մեկ անգամ արդեն ՕԵԿ-ին 200 հազար դրամով տուգանել են՝ հակառակ դատարանի որոշման շինարարական աշխատանքներ կատարելու համար: Այնուհետև կրկնակի արձանագրություն է կազմվել, որի հետ կապված հարցն այսօր պետք է քննարկվի քաղաքապետարանում:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, համաձայն չէ այս բարձրացված աղմուկի հետ: Նա օրերս արխիվից ձեռք է բերել համապատասխան փաստաթղթեր, որոնք փաստում են, որ 2008 թվականին իրենք այդ տարածքում ստացել են 4 հարկանի շենք կառուցելու թույլտվություն, համապատասխանաբար նաև՝ ճարտարապետաշինարարական հատակագիծ:

«Մեզ հաջողվեց ստանալ համապատասխան փաստաթղթեր, որ 2008 թվականին Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել տարածքը մեզ հատկացնել: Դա կատարվել է Ագրարային ակադեմիայի համաձայնությամբ: Ակադեմիայի տնօրինությունը Թարվերդյանի ստորագրությամբ տվել է իր համաձայնությունը նույն թվականի սեպտեմբեր ամսին: Դա հիմք է հանդիսացել, որ քաղաքապետարանը որոշում կայացնի տարածքը հատկացնել ՕԵԿ-ին, որից հետո մենք կնքել ենք պայմանագիր, և առ այսօր ակադեմիան չի կարող կողմ հանդիսանալ այս հարցում: Ագրարային համալսարանը իր տված համաձայնությունից հետո այլևս կողմ չի հանդիսանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ բուհի ղեկավարությունը ուսանողներին շենքի տարածքում աղմուկ բարձրացնելու է բերում որոշակի պայմանավորվածության դիմաց: Նրանք այսօր լսել են, որ ուսանողներից մի քանիսն ասել են՝ «ջանդամ, զատո մեր գնահատականը կդնեն՝ կգնանք, լիկվիդ չենք մնա»:

Այդ փաստի վերաբերյալ ՕԵԿ-ը դիմել է դատախազություն, որպեսզի դատախազությունը պարզի, թե ուսանողներն ինչ հիմունքներով են մասնակցել այդ միջոցառումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում