40 տարի անց «Կնքահայրը» վերադարձել է սևամորթի կերպարով՝ շնորհիվ նիգերիացի նկարիչ Ուչե Օկպա-Իրոհայի, ով թվային տեխնոլոգիայով իրեն տեղավորել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի գանգստերական դասական ստեղծագործության տեսարաններում:
««Կնքահայրը» երբևէ գոյություն ունեցած լավագույն ֆիլմերից է, սակայն այն թերի է ներկայացնում սևամորթ մարդկանց, և որպես նկարիչ՝ ես պետք է բարձրաձայնեի այդ մասին»,- ասել է նա ու հավելել, որ ինքը կիրառել է հումորը՝ ուսումնասիրելու Հոլիվուդում առկա անհավասարակշռությունը:
Լուսանկարները՝ The Guardian-ի:








































