Դերասան Ջորջ Քլունիի հարսնացուն՝ փաստաբան Ամալ Ալամուդինը, ով մասնագիտացած է մարդու իրավունքների պաշտպանության մեջ, մերժել է Գազայում ռազմական հանցագործությունների հետաքննությանը մասնակցելու առաջարկը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
«Շատ շոյված եմ ՄԱԿ-ի առաջարկով, սակայն հաշվի առնելով առկա հանգամանքները, ներառյալ այն, որ ներկայում 8 գործ եմ վարում, ցավոք սրտի՝ չեմ կարող ստանձնել այդ դերը»,- ասել է Ալամուդինը:
Երկուշաբթի ՄԱԿ-ը նշանակել է մարդու իրավունքների հնարավոր խախտումների և ռազմական հանցագործություննեերի հետաքննման միջազգային հանձնաժողովի փորձագիտական խումբ:
Իսրայելը քննադատել է հետաքննությունը՝ անվանելով այն «արդարադատության ծաղր»:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ասել է, որ ՀԱՄԱՍ-ը հավանություն է տալիս հանձնաժողովի ձևավորման որոշմանը և կոչ է անում աշխատանքը սկսել հնարավորինս շուտ:









































