Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ լոնդոնյան Barbican թատրոնում «Համլետ» ներկայացման տոմսերը վաճառքի ռեկորդ են սահմանել: Viagogo կայքը, որը մասնագիտացված է էլեկտրոնային տոմսերի հերթագրման մեջ, հաղորդել է, որ ավելի քան 20 հազար մարդ իր հերթին է սպասում:
Այսպիսով, թատերական պրեմիերան ավելի մեծ պահանջարկ ունի, քան Բլանշ Դյուբուայի մասնակցությամբ «Ցանկությունների տրամվայը» և Բեյոնսեի և Jay-Z-ի համերգները:
Վաճառքը սկսվել է օգոստոսի 11-ին՝ առավոտյան ժամը 10-ին: Թատրոնի ներկայացուցիչները նշել են, որ տոմսերի շուրջ իրարանցումն անսպասելի էր: Մեծ թվով վերավաճառքներից խուսափելու համար ստիպված են եղել սահմանափակել տոմսերի վաճառքը մեկ ընտանիքի համար մինչև վեց տոմս:
«Համլետի» ռեժիսորը Մինդսի Թերներն է: Ներկայացումը Լոնդոնում կբեմադրվի 2015 թ. օգոստոսի 5-ից մինչև հոկտեմբերի 31-ը:










































