Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը օգոստոսի 11-ին կսկսի ընդունել բուժման կարիք ունեցող Գազայի հատվածի վիրավոր բնակիչներին:
Էրդողանի խոսքով՝ իրենք սկսում են իրենց վիրավոր պաղեստինցի եղբայրներին Թուրքիա տեղափոխել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում կայացած առաջին ուղիղ նախագահական ընտրություններում հաղթել է Էրդողանը:








































