Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվում է շախմատի 41-րդ օլիմպիադան:
Այսօր՝ օգոստոսի 9-ին, տեղի ունեցան 7-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի կանանց հավաքանաը, որը բավական լավ է հանդես գալիս այս օլիմպիադայում, մրցում էր ԱՄՆ-ի ազգային թիմի դեմ:
Մեր հավաքակաը խաղն ավարտեց ոչ-ոքի արդյունքով՝ 2:2: Միակ հաղթանակը տոնեց Էլինա Դանիելյանը: Ոչ-ոքի իրենց հաշվին գրանցեցին Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը: Միակ պարտությունը կրեց Մարիա Կուրսովան:
Հայաստան – ԱՄՆ
Դանիելյան – Կրաշ` 1:0
Մկրտչյան – Զատոնսկիխ` ½:½
Գալոյան – Աբրահամյան` ½: ½
Կուրսովա – Ֆոյզոր`0:1







































