Փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ առանց վարորդ մեքենաները, ռոբոտ-բուժքույրերը և քարտուղարները 10 տարի անց կյանքի նորմա կդառնան։ Սակայն, նրանք այդ ապագային տարբեր կերպ են վերաբերվում: Ամերիկյան Pew Research սոցիոլոգիական կենտրոնը 1800 գիտնականների, տնտեսագետների և այլ վերլուծաբանների շրջանում աշխատանքի շուկայում ռոբոտների առկայոթյան վերաբերյալ հարցումներ է անցկացրել: Սոցիոլոգները խնդրել են նրանց պատասխանել այն հարցին, արդյոք 2025-ին ռոբոտները մարդկանցից ավելի շատ աշխատատեղեր չեն խլի, քան կստեղծեն: Հարցման արդյունքերը հրապարակվել են Live Science ամսագրում:
Փորձագետների կարծիքները գրեթե հավասար են բաժանվել: Լավատեսները կարծում են, որ տեխնոլոգիական հեղափոխությունների արդյունքում ավելի շատ աշխատատեղեր են առաջացել, քան պակասել: Մարդիկ կսկսեն ավելի շատ ստեղծագործական մասնագիտություններով զբաղվել, ինչպես նաև այնպիսի խնդիրներ լուծել, որոնք անհապաղ որոշումներ են պահանջում: Դրանից բացի շատերը կտեղափոխվեն բնական տնտեսություն և իրենք կպատրաստեն կենցաղային իրերն ու կահույքը:
Իր հոռետեսներն այն կարծիքին են, որ «ինքնավար մեքենաները կոչնչացնեն այնպիսի մասնագիտություններն, ինչպիսիք են տաքսու վարորդն ու երկար ճանապարհներին վարող վարորդները, իսկ այդ աշխատանքներում հարյուր հազարավոր ամերիկացի տղամարդիկ են ներգրավված»:









































