Google համացանցային ընկերությունը որոնման արդյունքներից հեռացրել է Wikipedia առցանց հանրագիտարանի ավելի քան 50 էջերի հղումները: Այս մասին ասվում է Wikimedia Foundation հիմնադրամի հաղորդագրությունում, որն իրականացնում է ռեսուրսի աջակցություն:
Հեռացման պատճառ է դարձել որոնումից անձնական տվյալների ջնջման վերաբերյալ եվրոպացի օգտատերերի հարցումների իրականացումը:
Թույլ տալով եվրոպացիներին պահանջել իրենց տվյալների հեռացում՝ Google-ը կատարում է ԵՄ գերագույն դատարանի՝ մայիսի 13-ի որոշումը:









































