Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Վարչապետի և ԱԺ նախագահի ձեռք բերած մեքենաների գումարով հնարավոր էր բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 – Խորհրդարանական վեց խմբակցությունների ղեկավարները նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից և հայ-ադրբեջանական սահմանում գոյություն ունեցող լարվածությունը քննարկելուց հետո հայտարարեցին, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է հայ հանրության համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ: Խմբակցությունները միաժամանակ հայտարարեցին, որ իրենք «միասնական են Հայոց բանակին և մեր զինվորներին սատարելու հարցում»: Պարոն Մարտիրոսյան, հնարավո՞ր է այս համատեքստում ոչ իշխանական ուժերը հետաձգեն կամ թուլացնեն իրենց աշնանային պայքարը:

– Ցանկացած պարագայում ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրները պետք չէ իրար խառնել, որովհետև այսօրվա լարված իրավիճակը նաև իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության, սխալ ներքին քաղաքականության արդյունքն է: Ուստի «Ժառանգության» բարձրաձայնած` արմատական բարեփոխումների և արմատական իշխանափոխության հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ: Իհարկե` կարևորելով լեգիտիմ իշխանությունների առկայությունը: Բնականաբար, ցանկացած պարագայում արտաքին ագրեսիայի առջև պետք է միասնական լինենք, երկրորդ կարծիք չկա: Արտաքին ագրեսիայի պարագայում պետք է լինի ներպետական միասնություն: Բայց հենց այդ արտաքին հարվածները մեղմելուն ուղղված քայլերի մեջ ես տեսնում եմ ներքաղաքական համերաշխություն: Իսկ նմանատիպ կառավարման համակարգ ունեցող երկրում երկարաժամկետ կտվածքով ներքաղաքական համերաշխություն չի կարող լինել: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այս պարագայում անհրաժեշտ է անել այնպիսի քայլեր, որոնք կավելացնեն մեր պաշտպանունակությունը: Միաժամանակ տեսնում ենք, որ պետական միջոցների այնպիսի օգտագործում է տեղի ունենում, ինչը բացարձակ նպատակահարմար չէ: Վերջերս տեղեկացանք, որ ԱԺ նախագահը պետական բյուջեի միջոցներով մեքենա է ձեռք բերել այնպիսի գնով, որի պարագայում հաշվարկ կար, թե այդ գումարով հնարավոր կլիներ մոտ 70 կմ էլեկտրոնային ահազանգման համակարգեր տեղադրել: Իսկ դա, բնականաբար, բավականին կբարձրացներ մեր պաշտպանունակությունը:

Կամ` հենց ձեր կայքում տեղեկատվություն կարդացի, որ վարչապետ Հովիկ Արահամյանն է զրահապատ շքեղ մքենա ձեռք բերել: Ես կարծում եմ, եթե անգամ դա ձեռք բերված լինի անձնական միջոցներով, ապա մեր պարագայում պետական պաշտոնյան, հաշվի առնելով երկրում գոյություն ունեցող իրավիճակը, պետք է իր ծախսերի մեջ շատ համեստ լինի: Եթե ինքը վարչապետ է և այդպիսի մեքենա գնելու միջոցներ ունի, ես կարծում եմ, որ այդ միջոցը կարելի էր տրամադրել պաշտպանությանն ուղղված միջոցառումների համար:

Ուստի հաշվի առնելով այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանում` ինձ համար միանշանակ է, որ մենք աշնանը պետք է անպայման արտահերթ լուծումներ ունենանք: Իսկ արտահերթ լուծումների բացակայությունը նշանակում է հիասթափություն, նշանակում է արտագաղթի ծավալների մեծացում և մեր պաշտպանունակության ծավալների իջեցում: Ուստի ես այն համոզմանն եմ, որ աշնանն այնուամենայնիվ պետք են այդ արտահերթ լուծումները:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ իշխանությունները սահմանին լարված իրավիճակն օգտագործեն ներքաղաքական դաշտում իրենց խնդիրները լուծելու համար:

– Ո՛չ, ընդամենը կարող են ձգձգել:

– Իշխանությունները հավանաբար մտահոգություններ կունենան աշնանային հավանական սրացումներից: Միգուցե կփորձեն այդ վիճակն օգտագործել:

– Բնականաբար, կփորձեն օգտագործել, բայց ցանկացած պարագայում կարծում եմ, որ դա խնդրի լուծում չէ, և քաղաքական ուժերը հասկանում են, որ մեր երկրին խնդիրների լուծման իսկապես արտահերթությունն է պետք: Մենք չենք կարող ասել, թե Ադրբեջանը որ ժամանակատվածում նորից կփորձի լարվածություն ստեղծել կամ խորացնել առկա լարվածությունը: Ուստի, որպեսզի երկրում պաշտպանվածության, համերաշխության մթնոլորտը լինի ոչ թե պարտադրված, այլ բնականոն կերպով, արդյունավետ լինի, մեր քաղաքական կյանքում, մեր կառավարման համակարգում անհրաժեշտ են այդ փոփոխությունները: Հիմա մենք, ըստ էության, պարտադրված ենք դրան գնում, որովհետև հասկանում ենք, որ ուզենք, թե չուզենք, արտաքին ագրեսիայի դիմաց պետք է միասնական լինենք: Իսկ առանց իշխանափոխության դա հնարավոր չէ: Իհարկե, պարզ է, որ իշխանությունը կփորձի սահմանին առկա լարվածությունն օգտագործել իր պաշտոնավարումը երկարաձգելու համար, այդ նպատակով ինչպես կարող են շատ այլ լծակներ օգտագործել, կարող են օգտագործել նաև մեր երկրի արտաքին շահը: Այդ պատճառով այսօր այսպիսի խնդրի առջև ենք կանգնել: Բայց դա թույլատրելը մեզ համար արդեն իսկ մեծ հաճույք կլինի, իսկ շարունակելու դեպքում կլինի չափազանց մեծ շքեղություն:

 – Երկու ամիս է անցել քառյակի 12 կետերի հրապարակումից, ու արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունները դրանք չեն կատարում: Դրանք կատարելու համար քառյակի կողմից իշխանություններին տված ժամկետին մնացել է երկու ամսից էլ պակաս: Աշնանն ի՞նչ պետք է անի քառյակը:

– Այն, ինչ գրել է իր հայտարարության մեջ:

– Ընդամենը հրավիրի համատեղ հանրահավաք և գնահատակա՞ն տա կառավարության գործունեությանը:

 – Եթե այդ 12 կետերը չեն իրականացվում, այդ դեպքում քառյակն իր հետագա քայլերի համար դիմելու է ժողովրդին: Իսկ թե ժողովուրդն ինչ է պահանջում, դա բոլորին է հայտնի: Դա ամբողջական իշխանափոխությունն է: Դուք դա ինձանից լավ գիտեք:

 – Այսինքն` իշխանափոխության հետ կապված գործընթա՞ց կսկսվի:

– Կսկսվի, թե չի սկսվի, ես այս պահին չեմ կարող այդպիսի պնդում անել, բայց ես ասում եմ, թե ինչ պետք է անի: Պետք է անի 12 կետում գրված հայտարարության նախավերջին պարբերության պահանջը` կդիմենք ժողովրդին, թե ինչ անենք: Ժողովուրդը, բնականաբար, կասի, թե ինչ անենք: Եվ ես հույս ունեմ, որ քառյակը ժողովրդին ականջալուր կլինի:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում