Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը եռօրյա ժամկետ է տրամադրում Մանգասարյանին` լրատվամիջոցներին փաստեր ներկայացնելու համար:
Գործարարը նշել է.«երեկ Հրապարակ թերթի կայքում տեղադրվել է մի նամակ, որում իմ կողմից բազմիցս բարձրաձայնված հանցագործներից մեկը` Վլադիսլավ Մագասարյանը հայտարարում է, թե ինձ մոտ է գտնվում 3.493.516 ԱՄՆ դոլար: Ես թողել եմ Մանգասարյանի հոդվածի ներքևում իմ մեկնաբանությունը և վստահ եմ, որ լրատվամաջոցն իր անաչառությունը պահպանելու սկզբունքից ելնելով կհաստատի Մանգասարյանի հսկայական ծավալի արդարացուների վերաբերյալ իմ շատ հակիրճ մեկնաբանությունը:
Ես չեմ պատրաստվում անդրադառնալ Վլադի հսկայածավալ հորինվածնքներին և Վլադ Մանգասարյանի հետ խոսելու ոչինչ չունեմ: Այս պահին ես ՀՀ-ում արդարադատություն իրականացնող բոլոր մարմիններին և զանգվածային լրատվության միջոցներին հայտում եմ հետևյալը.
Ես պատրաստ եմ ցանկացած պահի Հայաստան գալ և նորմալ մեկի, ոչ Վլադ տեսակի հետ քննարկելու եղածը: Եթե բացահայտվի, որ նա ճիշտ է, ես պատրաստ եմ կրել ֆինանսական և բարոյական ամենամեծ տույժերը: Ընդամենը տրամադրում եմ եռօրյա ժամկետ Մանգասարյանին` զանգվածային լրատվության բոլոր միջոցներին իր հայտարարության վերաբերյալ փաստեր ներկայացնելու համար: Հարգելի Մանգասարյան, ես էլ կցանկանայի իմանալ ինչ գումար է դա ընդհանրապես, որտեղից և ինչ կերպ է ինձ փոխանցվել: Եթե Վլադիսլավ Մանգասարյանը իսկապես փաստեր ունի, կարծում եմ եռօրյա ժամկետում կներկայացնի դրանք, եթե ոչ` ինքներդ ենթադրեք թե ում հետ գործ ունենք:
2007 թվականի հոկտեմբերից հետո ընկերությունը ղեկավարվել է Վլադ Մանգասարյանի և իր գործընկեր Ղևոնդ Ղալումյանի կողմից և յուրաքանչյուր սենտ նրանց հասատումով է ինձ փոխանցվել: Եսայանը առանց հաշվապահի չէր կարող ինձ գումար փոխանցել, իսկ հաշվապահությունը ենթարկվում էր միայն Ղևոնդ Ղալումյանին:
Հավատացած եղեք, որ ես կամ որևէ մեկը այս վերևների հովանավորությունը վայելող հանցագործներից ավելորդ դոլար չէր կարող ստանալ, իսկ եթե ես ստացած լինեի, ապա դատախազությունը անմիջապես ինձ բերման կենթարկեր և կոշիկներս էլ արգելանքի տակ կդներ վերջին սենտը ստանալու համար: Այս մարդը հանցագործ է, ավանտյուրիստ, խաբեբա: Նա և իր հանցագործ խումբը թալանել են ընկերությունը և իրենց գործարքներով ՀՀ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանին դարձրել են համագործակից: Այսօր այս ամենը չի բացահայտվում որովեհտև Լևոն Սարսգյանը թույլ չի տալիս, թերևս իրավապահ մարմիններին ամեն ինչ հայտնի է: Ես համոզված եմ որ սառույցը սկսել է կոտրվել: Լևոն Սարգսյանը, դատախազությունը, ՊԵԿ-ն ու դատավորները լուրջ անհանգստացած են իրենց հովանավորչությանբ և սա շատ երկար չի շարունակվի, իսկ Վլադ Մանգասարյանը ի վերջո պատասխանատվության առջև կկանգնի:
Սրանք Հայաստանը կեղեքող, թալանող և հուսահատության հասցնող հայերն են»:








































