Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

«Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ հիմնադիր անդամ, վերլուծաբան Հովհաննես Իգիթյանը:

– Պարոն Իգիթյան, Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի և եվրոպական երկրների սահմանած տնտեսական պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: Չէ՞ որ պատժամիջոցներ են կիրառվում ռուսական այնպիսի ընկերությունների վրա, որոնք մեր երկրում ներկայացված են՝ «Գազպրոմբանկը», «ՎՏԲ» բանկը, «Ռոսնեֆտը»:

 – Ես առայժմ չեմ լսել որևէ տնտեսագետի կամ գործչի, ով ասի, թե այդ պատժամիջոցները Հայաստանի վրա չեն ազդելու: Բայց տարօրինակ է, որ լռում են իշխող կուսակցության հատկապես պատգամավորները, որոնք պետք է քննարկեն այդ հարցը և փորձեն լուծումներ առաջարկել հայկական ընկերությունների համար, մեր ժողովրդին հանգստացնել, որ կառավարությունը վերահսկում է իրավիճակը: Ի վերջո` բանկային համակարգը շատ զգայուն է, և նույնիսկ այս մթնոլորտը, թե իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են խուճապի մեջ գտնվել, արդեն բավարար է, որ բանկերը հայտնվեն վատ վիճակում: Ինչ վերաբերում է, օրինակ, «Գազպրոմին», որը վերահսկում է Հայաստանի գազամատակարարման 100 տոկոսը, ապա այստեղ լուրջ խնդիրներ կարող են լինել: Չի բացառվում, որ «Գազպրոմը» այս պատժամիջոցների արդյունքում զրկված լինելով միջազգային ընկերություններից բարձր տեխնոլոգիաներ ձեռք բերելու և դրանց շնորհիվ ավելի էժան գազ արդյունահանելու հնարավորություններից, Հայաստանում բարձրացնի գազի գինը: Չէ՞ որ պատժամիջոցների մեջ նշված է, որ արևմտյան ընկերությունները պետք է զերծ մնան ՌԴ-ին գազի և նավթի արդյունահանման տեխնոլոգիաներ վաճառելուց: Եվ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների:

– Ձեր կարծիքով` այդ պատժամիջոցների արդյունքում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների գործունեությունը շա՞տ է տուժելու և դա շա՞տ է ազդելու Հայաստան եկող տրանսֆերտների վրա:

– Տրանսֆերտների վրա, իհարկե, կանդրադառնա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն զրկվում է էժան և երկար գումարներից, քանի որ միջազգային ֆինանսական ընկերությունները զերծ են մնում այդ երկրին ֆինանսներ տրամադրելուց: Նման պատժամիջոցներից տուժում են շինարարությունը և արդյունաբերությունը, իսկ մեր հայրենակիցներն այդ ոլորտներում են աշխատում: Պատժամիջոցները հարվածելու են աշխատանքի շուկային ու կանդրադառնան միգրանտների վրա:

– Իսկ Արևմուտք-Ռուսաստան այս լարվածության պատճառը միայն Ուկրաինա՞ն է, թե՞ դա ԱՄՆ-ի և Եվրոպայի համար շատ լավ առիթ է Ռուսաստանին թուլացնելու աշխարհաքաղաքական հարցը լուծելու համար:

 – Ես չեմ կարծում, որ դա պատճառ էր, միշտ էլ կարելի է առիթ գտնել, իսկ ՌԴ-ն այդ առիթը տալիս է: ՌԴ-ից ոչ ոք անհնարին գործողություններ չի պահանջում, և հստակ է Արևմուտքի պահանջը՝ մի պաշտպանեք ահաբեկիչներին, նրանց զենք մի ուղարկեք, այն էլ` սարսափելի զենք, որը դարձել է միջազգային մակարդակի վտանգ: Կա նաև պահանջ կապված Ղրիմի անեքսիայի հետ: ՌԴ-ն փոխանակ օգնի, որ հարևան, բարեկամ երկրում իրավիճակը խաղաղվի, ամեն ինչ անում է, որ զոհեր լինեն, և պետությունը քայքայվի: Պարզ է, որ այդ պատժամիջոցները ազդում են նաև նույն ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսության վրա: Եվ Եվրոպայում բոլորը դա գիտակցում են: Այդուհանդերձ բոլոր երկրները միանում են ՌԴ-ից պահանջելու, որ վերջ տա այս պատերազմին: Եվ եթե հիշում եք, 5-10 տարի առաջ քաղաքակիրթ աշխարհ-ՌԴ հարաբերությունների մեջ բավականին առաջընթաց կար: Իհարկե, եղել են Իրանի, Սիրիայի հետ կապված անհամաձայնություններ, բայց կողմերը փորձել են փոխհամաձայնության գալ: Առաջին անգամ է, որ ՌԴ-ն դուրս է եկել ամբողջ աշխարհի դեմ, առաջին անգամ է բացահայտ ահաբեկչության նման մի բան անում, պատերազմում է Ուկրաինայի հետ և փորձում է դա գաղտնի անել: Մինչդեռ ամբողջ աշխարհն է տեսնում, որ ՌԴ-ն է պատերազմող երկիրը:

– Ձեր կարծիքով` Արևմուտքը ե՞րբ կդադարեցնի այդ պատժամիջոցները:

– ՌԴ-ից առաջին արձագանքները հույս չեն ներշնչում, որ կփորձի այդ հարցի լուծմանը գնալ կառուցողական ճանապարհով: Երեկվա ռազմական գործողությունները ցույց են տալիս, որ ՌԴ-ն շարունակում է ավելի բացահայտ՝ ուկրաինական բանակի վրա կրակելով իր տարածքից: Իսկ Արևմուտքը նշել է, որ 2-3 ամիս հետո կվերանայի պատժամիջոցները, և չի բացառվում, որ խստացնի, եթե ՌԴ-ն դեպի խաղաղություն քայլեր չանի:

– Հասկանալի է, որ ՌԴ նկատմամբ այդ պատժամիջոցները բացասական տնտեսական ազդեցություն կունենան Հայաստանի վրա: Իսկ ի՞նչ քաղաքական ազդեցություն կարող են ունենալ:

– ՌԴ-ն դառնում է մեկուսացված, չարիք երկիր, և բոլոր այն երկրները, որոնք կփորձեն աջակցել այդ երկրին, միանգամից կարող են տուժել քաղաքականապես: Եթե ուշադրություն դարձնեք, ապա ՌԴ հետ նույն ալյանսի մեջ գտնվող Բելառուսն ու Ղազախստանը լուռ են, հակառակը` նույնիսկ դժգոհություններ են լսվում: Այդ երկրները առնվազն լռում են, և ՌԴ-ի դարավոր դիկտատորական երկրներն այսօր ՌԴ կողքին չեն կանգնում: ՌԴ-ն էլ պետք է փորձեր այնպես անել, որ պատժամիջոցները գոնե ՀՀ-ի վրա մեծ ազդեցություն չունենային, որ դաշնակից երկիրը չտուժի, քանի որ մեր տնտեսությունը փխրուն է: Եվ հաշվի առնելով ՌԴ-ի տնտեսությանը ՀՀ տնտեսության ունեցած կապվածությունը՝ մեր կառավարությանը խորհուրդ է տրվում քայլեր ձեռնարկել, որ մեր երկիրն այս իրավիճակից դուրս գա նվազագույն խնդիրներով:

 – Ի՞նչ անի ՀՀ կառավարությունը, «Գազպրոմբանկի» և պատժամիջոցների տակ գտնվող մյուս ընկերությունների հետ գործարքների մեջ չմտնի՞:

– Հարցը դա չէ, տարբերակներ կան, կառավարությունը պետք է նստի և քննարկի այդ տարբերակները: Եթե ես լինեի նախագահը, նախ ժողովրդին հանգստացնելու համար հեռուստատեսությամբ հայտարարություն կանեի: Որոշ դեպքերում բանկերը մի երաշխիքը մյուսով փոխարինելու հնարավորություն ունեն: Կառավարությունը պետք է փորձի այդ բանկերին հայաստանյան երաշխիքներով ամրապնդել: Շատ միջոցներ կան, և կառավարությունը պետք է հայտարարություններ անի, երաշխիքներ տա: Բոլորը խոսում են` բացի ՀՀ կառավարությունից: ՀՀԿ-ից իրենց քաղաքական գործիչ համարող պատգամավորները այսօր լռում են:

– Ակնկալիքներ կան, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու համար 400 մլն դոլարի ներդրում կարող է կատարել: ՀՀ իշխանությունները պետք է հրաժարվե՞ն այդ ընկերության հետ համագործակցելուց:

– Պետք է ուսումնասիրեն: Ես որքան հիշում եմ, «Նաիրիտի» հանդեպ այլ կազմակերպություններ էլ են հետաքրքրություն ցուցաբերել: Պետք է դիտարկենք, թե արդյոք այն պարտավորությունները, որ ներդրողն իր վրա է վերցնում, կարո՞ղ է իրականացնել: Պետք է բանակցեն, թե ինչպես է երաշխավորվում այդ երկարատև ներդրումը:

– Իսկ նման պարագայում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը որքանո՞վ է նպատակահարմար: Հատկապես, երբ այդ անդամակցումը նախատեսվում է հոկտեմբերից, միության գործարկումը՝ հունվարի 1-ից: Եվ դժվար թե մինչ այդ Արևմուտք-ՌԴ-ի հարաբերությունները կարգավորվեն, ու ՌԴ տնտեսությունը վերականգնվի:

 – Այդ հայտարարությունից հետո այլ հայտարարություններ էլ են եղել: Թեկուզ ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկովի այն հայտարարությունը, թե սառեցված են ծրագրերը: Հետո եղել են պատժամիջոցները, հիմա էլ տեսնում ենք, որ Բելառուսը և Ղազախստանը խուճապի մեջ են: Շատ բան է տեղի ունենում, քաղաքական և տնտեսական իրավիճակներն են փոխվում: Եվ պարզ է, որ թե Մաքսային միությունում, թե ԵՏՄ-ում ՀՀ-ին չեն սպասում: Ոչ միայն չեն սպասում, այլ նաև թելադրում և անհաղթահարելի պայմաններ են դնում: Բացի այդ` դա դարձել է երկրորդական-երրորդական գործընթաց, ավելի կարևոր հարցեր կան, թե ինչպես փրկենք մեր տնտեսությունը, մեր քաղաքացիներին ՀՀ-ում սոցիալական վատ պայմաններից, ՌԴ-ում սպասվող ծանր վիճակից: Եվս մի խնդիր է Ադրբեջանի կողմից հրահրվող ռազմական լարվածությունը, այդ երկիրը հավանաբար փորձում է օգտագործել այս իրավիճակը: Զուգահեռ մի հայտարարություն է եղել, որտեղ Ադրբեջանը համարվում է ԱՄՆ-ին դաշնակից երկիր: Եվ այդ երկիրը հավանաբար կփորձի ՀՀ համար ձևավորել ռուսամետ համբավ և լարվածություն մտցնել, ինչը մենք արդեն տեսնում ենք: Իսկ ՌԴ-ն Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանին պաշտպանելու համար մատը մատին չի խփելու:

– Հատկապես, որ այսօր ինքն էլ է ծանր վիճակում և չի կարող առաջնային ուշադրություն դարձնել այդ խնդրի վրա:

 – Ինձ թվում է, որ լավ վիճակում էլ առանձնապես չէր օգնի, բայց առավել ևս այս իրավիճակում ՌԴ կողմից որևէ աջակցություն չենք կարող սպասել: Պետք է մեր հնարավորությունները կենտրոնացնենք:

– Արդյոք այս իրավիճակը կարո՞ղ է հարմար առիթ հանդիսանալ, որ Հայաստանը կարողանա ինչ-որ չափով դուրս գալ ՌԴ ազդեցությունից:

 – Դրա հնարավորությունը միշտ էլ եղել է, բայց մենք միշտ էլ ավելի քայլ ենք արել, քան թե ՌԴ-ն է մեզանից պահանջել: Ենթադրենք` ՌԴ-ն մի հիմնարկ էր ուզում, մենք տասն ենք տալիս: ՌԴ-ն իր 100 մլն դոլար պարտքն է ուզում, մենք 300 մլն դոլարի գույք ենք տալիս: Հիմա կարելի է վերանայել հարաբերությունները՝ դա դնելով հավասար գործընկերային և փոխշահավետ մակարդակի վրա:

 – Իսկ ինչքա՞ն կտևի Արևմուտք-ՌԴ այս հակամարտությունը:

– Դա ամբողջությամբ կախված է ՌԴ-ից: Ակնհայտ է, որ ՌԴ-ն այսօր պատրաստ չէ ինչ-որ քայլեր անել: Այդ պատժամիջոցները երկարատև են, և արդյունքը լինելու է ոչ թե այսօր, այլ ամիսներ, տարիներ հետո: Եվ պարզ է, որ տուժում է առաջին հերթին ՌԴ-ն, ինչ-որ չափով՝ միջազգային հանրությունը, բայց Ուկրաինայում իրավիճակը չի լավանում: Ես չեմ բացառում, որ Արևմուտքը արդեն քաղաքական և տնտեսական պատժամիջոցներից կանցնի ռազմական միջամտության: Պարզ է, որ Ուկրաինայի զորքը դժվար թե կարողանա չեզոքացնել վտանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում