Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի գլխավոր տնօրեն Հանս Յոհաիմ Վացկեն վերջ է դրել Մարկո Ռոյսի տրանսֆերի շուրջ ծագած բոլոր լուրերին.
«Պատրաստ եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ Ռոյսը մնում է «Բորուսիա»-ում: Այս ամառ ակումբը չի վաճառի Ռոյսի տրանսֆերը: Մարկոն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի այստեղ: Մենք ցանկանում ենք նրան որքան հնարավոր է երկար պահել «Բորուսիա»-ում: Սա նշանակում է, որ մենք պատրաստ ենք նրա հետ քննարկել պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը»-, ասել է Վացկեն:
Նշենք, որ Ռոյսը «Բորուսիա»-ի կազմում հանդես է գալիս 2012 թվականից: Անցկացրած 62 հանդիպումներում՝ նա դարձել է 30 գոլի հեղինակ:











































