Դեկտեմբերի 5-ին Դամասկոսում Հունգարիայի դեսպանությունը դադարեցրել է իր աշխատանքները, և դիվանագետները լքել են Սիրիան:
«Ինտերֆաքս»–ի տեղեկությունների համաձայն՝ Հունգարիայի քաղաքացիներին համապատասխան աջակցություն կցուցաբերի Բեյրութում Հունգարիայի ներկայացուցչությունը:
Բաշար Ասադի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների և կառավարության միջև բախումները սկսվել են 2012 թվականի մարտից: Տարբեր հաշվարկներով՝ այս ընթացքում զոհվել է 20-30 հազար մարդ:










































