Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը գրառում է կատարել Twitter-ում՝ այսպիսով խախտելով իր վրա մոտ մեկ ամիս առաջ դրված արգելքը:
«Գրում եմ նրանց համար, ովքեր հարցնում էին՝ կկարողանա՞մ արդյոք խաղալ «Նեֆչի»-ի դեմ: Ոչ, ես չեմ հայտավորվել խաղին», – գրել է Սնեյդերը:
Դեռևս պարզ չէ՝ կտուգանվի՞ արդյոք խաղացող: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Սնեյդերին արգելել էին գրառումներ կատարել Twitter-ում, սակայն արգելքի պատճառները չէին նշվում:








































