«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ ընկերական խաղից իր ակնկալիքների մասին: Թիմերի հանդիպումը, հիշեցնենք, կկայանա օգոստոսի 3-ին:
«Հիանալի կլինի, եթե մրցաշարի եզրափակչում խաղանք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: Բայց առաջին հերթին պետք է մտածենք «Ռեալ»-ի դեմ խաղի մասին:
Մեզ համար շատ կարևոր է հաղթանակը: Ցանկանում ենք խմբային փուլն ավարտել առաջին տեղում: Վստահ եմ, որ գերազանց խաղ է սպասվում: Հուսով եմ` այն դիտարժան կլինի, իսկ մենք կհասնենք ցանկալի արդյունքին»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռունիի խոսքերը:







































