Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ իրենց միջև շփումները կշարունակվեն: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:
«Նախագահը (Օբաման.- 1in.am) հայտնել է, որ նախապատվություն է տալիս Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծմանը, և երկու առաջնորդները պայմանավորվել են շփման համար ուղիները բաց թողնել»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
«Նախագահը հաստատել է խորը մտահոգությունն այն մասին, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է պաշտպանում Ուկրաինայի անջատողականներին»,- հայտարարել են Սպիտակ տանը:
«Նախագահը նաև մտահոգություն է հայտնել այն բանի կապակցությամբ, թե ինչպես է Ռուսաստանը հետևում փոքր և ցածր հեռահարության հրթիռների չեզոքացման պայմանագրի իր պարտականություններին»,- ասվում է հաղորդագրությունում:






































