Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատասխանել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Պորտուգալացի մասնագետին հարց է տրվել տարվա լավագույն մարզչի վերաբերյալ, որին հավակնում են ինքը` Մոուրինյոն, դել Բոսկեն և Գվարդիոլան:
«Ես ժամանակ չունեմ այդ մասին մտածելու: Այդ հարցը կարող եք ուղղել դել Բոսկեին և Գվարդիոլային: Առաջինը 3-ամսյա արձակուրդ ունի և նրա հաջորդ խաղը կկայանա փետրվարին: Գվարդիոլան նույնպես արձակուրդի մեջ է և ժամանակ ունի այդ մասին խորհելու»,- հայտարարել է Մոուրինյոն:
«Ես աշխատում եմ ամեն օր 09.30-ից: Իսկ Մոուրինյոյի խոսքերը գնահատել չեմ կարող: Ամեն մեկը կարող է ընկալել այնպես, ինչպես ցանկանում է: Մոուրինյոյի մտքերը ինձ մոտ ժպիտ են առաջացնում, քանի որ մինչ փետրվար ազգային թիմն իսկապես այլևս խաղ չունի»,- իսպանացի լրագրողները մեջբերում են դել Բոսկեի խոսքերը:









































