ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին ուղղված գլխավոր դատախազության մեղադրանքների կապակցությամբ: Այս մասին հաղորդվում է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Ընդ որում, ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Վրաստանում քրեական հետապնդումները պետք է լինեն թափանցիկ, իրավաչափ, առանց քաղաքական մոտիվացիաների և խստորեն հետևեն իրավական համապատասխան ընթացակարգին»,- ասվում է փաստաթղթում:
Դրանում նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր կհետևի այդ և այլ դատական գործընթացներին՝ ուղղված նախկին կառավարության անդամների ու Վրաստանի ներկայիս ընդդիմության դեմ:
«Մենք վրացական քաղաքականության բոլոր կողմերին կոչ ենք անում դուրս գալ նախկին հակասությունների շրջանակներից և կենտրոնանալ երկրի ապագայի վրա»,- նշվում է հայտարարության մեջ:







































