Գիտնականները հատուկ ստուգել են՝ ինչ ազդեցություն է գործում կարոտաբաղձությունը ցրտի ու ջերմության ընկալման վրա, գրում է The Irish Times պարբերականը:
Սկզբում կամավորներին խնդրել են 30 օրվա ընթացքում ուշադիր հետևել՝ ինչպես է առաջանում կարոտաբաղձությունը: Պարզվել է, որ այն իր մասին հիշեցնում է ավելի ցուրտ օրերին:
Հետո նրանց խնդրել են նստել երեք սենյակներից մեկում ( «ցուրտ»՝ 20 աստիճան, «միջին»՝ 24 աստիճան, «տաք»՝ 28 աստիճան): Գիտնականները գնահատել են կարոտաբաղձության աստիճանը:
Պարզվել է, որ հենց սառը սենյակում է տվյալ զգացումը առավել հաճախ առաջանում:
Երրորդ փորձի ժամանակ կարոտաբաղձություն առաջացնելու համար օգտագործվել է երաժշտություն: Եթե տվյալ կապը գործել է, ապա մարդը հայտարարել է, որ երաժշտության պատճառով ինքը ջերմացել է:
Չորրորդ թեստի ժամանակ մարդկանց նստեցրել են սառը սենյակում ու խնդրել հիշել ինչ-որ իրադարձություն անցյալից, ապա չափել են սենյակի ջերմաստիճանը: Ինչպես հնարավոր է ենթադրել, կարոտաբաղձությամբ լի հիշողությունները սենյակը մարդկանց պատկերացումներում արել են ավելի տաք:
Սաութհեմփթոնի համալսարանից բժիշկ Թիմ Վայլդշատը վստահ է՝ հոգեբանական հարմարավետությունը կապված է ֆիզիկական հարմարավետության հետ:











































