Գրիպի դեմ սինթետիկ նոր պատվաստանյութը կպաշտպանի մարդու օրգանիզմն այդ հիվանդության բոլոր հնարավոր շտամների դեմ: Այս մասին հայտնում է RBK-ն:
Ֆրիդրիխ Լեֆլերի ինստիտուտի գերմանացի մասնագետները սինթետիկ պատվաստանյութը ստեղծել են մատրիցային ռիբոնուկլեինային թթվի հիման վրա: Այն կպաշտպանի մարդուն ողջ կյանքի ընթացքում: Պատվաստանյութը հնարավոր է պատրաստել փոշու տեսքով, այն պահպանման հատուկ պայմաններ չի պահանջում: Նոր պատվաստանյութը լիովին սինթետիկ է, այդ իսկ պատճառով դրա արտադրությունը զգալիորեն արագ է կատարվում:
Մատրիցային կամ ինֆորմացիոն ՌՆԹ-ն ստեղծվել է գենետիկ նյութից, որը ղեկավարում է սպիտակուցների արտադրությունը: Դեղանյութի շնորհիվ մարդու օրգանիզմը դառնում է վիրուսի դեմ դիմացկուն, քանի որ իմունային համակարգը սկսում է ճանաչել հիմնական HA և NA վիրուսները, որոնք գտնվում է գրիպի վիրուսում:
Կենդանիների վրա փորձարկումները հիանալի պաշտպանական էֆեկտ են դրսևորել: Այժմ հետազոտողները դեղագործական ընկերությունների հետ աշխատում են պատվաստանյութի «մարդկային» տարբերակի ստեղծման ուղղությամբ:










































