ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իշխանության դիրքորոշման փոփոխությանը` ասաց, որ ԲՀԿ-ն մեծ դեր ունեցավ այդ հարցում.
«Քանի որ ունի ոչ իշխանական խմբակցություններից բոլորից շատ մանդատներ, իրենց մասնակցությունը կարևոր է: Մեկ հաղթանակ ենք արձանագրել` Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման հարցը: Ինչու իշխանությունները գնացին նահանջի: Սա նահանջ է, որովհետև նրանք այդ թեման փակել էին: ԲՀԿ-ի աջակցությունն էր, որ Հանրապետականին դրդեց դրան: Առանց ԲՀԿ-ի միգուցե այդ հարցը չլուծվեր: Երբ ԲՀԿ-ն աջակցել է իշխանական ռեժիմին, մենք նրան քննադատել ենք: Հիմա եթե իշխանությանը չի աջակցում, բնականաբար, մեր պահվածքն էլ է փոխվում»:








































