Հարավկորեական LG ընկերությունը ցուցադրել է իր նոր արտադրանքը՝ LG Tab Book-ը: Սարքը պատկանում է պլանշետ-տրանսֆորմերներին, աշխատում է Android օպերացիոն համակարգով և ունի մեծ հզորություն: Այս մասին հայտնում է PhanDroid-ը:
Վերջին շրջանում պլանշետ-տրանսֆորմերների ոլորտում մեծ ժողովրդականություն են ստանում Windows ՕՀ-ով սարքերը: LG-ն նախկինում անձամբ ցուցադրել է Microsoft-ի ստեղծած օպերացիոն հարթակով աշխատող Tab-Book 2-ը, որն ունի համանման բնութագիր:
Ի տարբերություն Surface-ի, որը նոթբուքի է վերածվում կցվող ստեղնաշարի օգնությամբ, LG-ն նախընտրել է սահող երկու շերտերով հաստ պլանշետի կոնցեպցիան:
Նորույթն աշխատում է Intel Core i5 պրոցեսորով, ունի 4 գբ օպերատիվ հիշողություն և Intel HD Graphics 440 գրաֆիկական արագացուցիչ: Այն ունի 11.6 դյույմանոց 1920 x 1080 խտությամբ էկրան: Android-ի տարբերակն ամենանորը չէ՝ 4.2.2: Սարքը կշռում է բավականին ծանր՝ 1.05 կգ, հաստությունը 16.7 մմ է:
Դեռևս հայտնի չէ, թե այն երբ և ինչ գնով դուրս կբերվի շուկա:












































