Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Ռոսգոսստրախը» 5 ամիս շարունակ գումարներ է գանձել իր նախկին հաճախորդների հաշվեհամարներից

Ինչպես հայտնի է, 2014 թվականից պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է առողջապահության նախարարությանը: Ավելի կոնկրետ՝ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությանը: Այս տարվանից սկսած այն պետական ծառայողները, ում պայմանագրի ժամկետը մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ արդեն լրացել է, պայմանագիրը կնքելու են առողջապահության նախարարության հետ և առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստանալու են համապատասխան հավաստագիր, որ իրենք համարվում են սոցփաթեթի շահառու:

Մինչ այդ, հիշեցնենք, սոցփաթեթի շրջանակներում մատուցվող ծառայություններն ապահովում էին մասնավոր ապահովագրական ընկերությունները, իսկ պետությունը գումարը փոխանցում էր հենց նրանց: Այդ ընթացքում բազմիցս գրվեց, թե ապահովագրական ընկերությունները ինչպես հարստացան պետության միջոցներով և ինչ խոչընդոտներ էին ստեղծում, որ քաղաքացիները չկարողանան օգտվել իրենց հասանելի փաթեթի ծառայություններից, որպեսզի ամբողջ գումարը գնա իրենց գրպանը: Կառավարության որոշումից հետո իսկական հիստերիա էր բարձրացել ապահովագրական ընկերությունների շրջանում, քանի որ զրկվել էին փողաբեր աղբյուրից: Բայց պարզվում է՝ կառավարության որոշումից հետո էլ նրանք ձևեր գտել են ինչքան հնարավոր է շատ փող պոկել պետությունից՝ օգտվելով շահառուների անտեղյակությունից:

Խմբագրություն դիմած ուժային կառույցի աշխատակիցը ժամանակին սոցփաթեթների շրջանակում առողջության ապահովագրության պայմանագիր է կնքվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության հետ: Անցած տարի չի օգտվել հանգստանալու իր իրավունքից, ինչի արդյունքում իր հաշվեհամարին 80 հազար դրամ է կուտակվել: Այս տարի հունիսին նա դիմում է գրել՝ խնդրելով անցած տարվա գումարը ևս փոխանցել իր հաշվեհամարին, որպեսզի ընդհանուր 160 հազար դրամով գնա հանգստանալու: Նա, սակայն, տուրիստական կազմակերպությանը ներկայացնելով հայտը, գնացել է «Արարատ բանկ», որտեղ էլ պարզել է, որ իր հաշվեհամարին եղած գումարից 33 հազար դրամ պակասում է: Ճշտում կատարելուց հետո բանկը հաճախորդին պատասխանել է, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը 5 ամիս շարունակ հաշվեհամարից ավելի քան 33 հազար դրամ գումար է գանձել հօգուտ իրեն:

«Ես տեղյակ էի, որ կառավարության որոշումից առաջ 2 ամիս գումար են գանձել, ինչի համար՝ չգիտեմ, բայց կարգի փոփոխությունից հետո դա պետք է դադարեցվեր»,- ասաց խմբագրություն դիմած աշխատակիցը: Այդ ամենից հետո վերջինս դիմել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերություն՝ պարզելու, թե ինչի համար է 5 ամիս շարունակ իր հաշվեհամարից գումար գանձվել: Ապահովագրական ընկերությունից պատասխանել են, որ կարգի փոփոխությունից հետո ինքը պետք է գնար իրենց մոտ և պայմանագիրը չեղյալ համարեր ընկերության հետ: Իսկ քանի որ չի գնացել, կարգն այդպիսին է:

Քաղաքացու խոսքով, սակայն, ոչ մի հաճախորդի չի ծանուցվել, որ անհրաժեշտ է գնալ և պայմանագիրը խզել ապահովագրական ընկերության հետ: Ապա հաճախորդը գնացել է ապահովագրական ընկերություն և դիմում գրել՝ պահանջելով վերադարձնել իր հաշվեհամարից գանձված գումարը: Մի քանի օր անց ընկերությունից պատասխանել են, որ դիմումը մերժվել է, քանի որ իր կնքած պայմանագրի ժամկետն ավարտվել է այս տարվա ապրիլի 17-ին:

«Լավ, հարց է առաջանում. ես չեմ գնացել պայմանագիրը խզել ընկերության հետ, 80 հազար դրամ փող ունեի հաշվեհամարիս, ինչո՞ւ մինչև պայմանագրի ավարտը այդ 80 հազար դրամն ամբողջությամբ չեն գանձել հաշվեհամարիցս, ինչո՞ւ են դադար տվել: Կամ, եթե դադար են տվել, նշանակում է՝ միակողմանի պայմանագիր են խզել, բայց ինձ ոչ մի բառ տեղյակ չեն պահել»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բացի իրենից, տասնյակ հարյուրավոր աշխատողներ կան, որոնք ևս բախվել են նույն խնդրին: Նրանց հաշվեհամարից ևս ապահովագրական ընկերությունները սիստեմատիկորեն գումար են գանձել, բայց նրանք, չգիտես ինչու, աղմուկ չեն բարձրացնում: «Ասում են՝ լավ, պետության փողն է, իրենց տվածը, իրենց վերցրածը: Բայց ես կարծում եմ, որ սա իմ վաստակած գումարն է: Սա պետությունն ինձ նվեր չի տվել, և ես հասնելու եմ նրան, որ իմ գումարը վերադարձվի ինձ»,- ասաց մեզ դիմած աշխատակիցը:

Նա նաև դիմել է ֆինանսական հաշտարարի, դիմում է կազմվել և առաջիկայում կքննարկվի: «Նրանք ասացին, որ սա լուծվող հարց է»,- հույս ունի «Ռոսգոսստրախից» տուժածը:

Նշենք, որ շուրջ 100 հազար պետական ծառայող օգտվում է սոցիալական ծառայության փաթեթներից, և եթե կառավարության որոշումից հետո նրանց կեսի դեպքում տեղի ունեցած լինի այն, ինչ մեր խմբագրություն դիմած պետական ծառայողի դեպքում, այսինքն՝ նրանց հաշվեհամարից պարբերաբար գանձված լինեն գումարներ, կարելի է ենթադրել, թե ինչ ահռելի գումարների են տիրացել մասնավոր ապահովագրական ընկերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում