«Ֆլումինենս»-ի պաշտպան Ուոլես Օլիվեյրա դոս Սանտոսը կտեղափոխվի «Չելսի»: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագիրն ուժի մեջ կլինի հունվարից, սակայն ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ իր ներկայիս ակումբի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը:
Ուոլեսը համարվում է Բրազիլիայի տաղանդաշատ երիտասարդներից մեկը: Հատկանշական է, որ տասնութամյա խաղացողն անցյալ տարի դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն:











































