Անդրադառնալով ներկուսակցական և քաղաքական զարգացումներին՝ Տիգրան Թորոսյանը արձանագրեց, որ Հայաստանի բազմակուսակցական համակարգի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել. կոալիցիայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ կուսակցությունը քաղաքական կոալիցիա է ձևավորելու նաև ընտրություններից հետո, բայց ինչպե՞ս է այդ ամենը կատարվելու ժողովրդից հավաքված ձայներից, ի՞նչ եք անում մեր երկրի հետ… Այսօրվա քաղաքական իրավիճակը Տիգրան Թորոսյանը բաժանում է 2 խմբի:
Խոսելով երկրորդի մասին՝ նա նկատեց. «Վերջին օրերի ընթացքում ընդդիմադիր ճամբարում անգամ զավեշտ է, քաղաքական կարևոր հարցն այս է՝ մեկը մյուսին բարևե՞ց, թե՞ ոչ:
Սա իսկապես տխուր պատկեր է, և բազմակուսակցական համակարգի առողջացման մեջ պետք է որոնել բոլորի պահանջները բավարարող ընտրությունները, հակառակ դեպքում լինելու է կկվի պատմությունը, որն անընդհատ փոխում է իր բույնը՝ մտածելով, որ այդ ամենը բնից է, ոչ թե իրենից: Եթե իսկապես կա ցանկություն, ապա պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվի, ինչը, սակայն, նկատելի չէ»: