Starbucks սրճարանների ցանցը կրճատում է բրիտանացի աշխատակիցներին տրվող վճարումները՝ ընդմիջման, բժշկական ապահովագրության, հղիության և ծննդաբերության համար: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Պարբերականի տվյալներով` սրճարանների տնօրեններն իրենց աշխատակիցներին խնդրել են ստորագրել փաստաթղթեր, որոնցում ասվում է, որ իրենց գործատուն այլևս չի վճարի 30 րոպե տևողությամբ ընդմիջման և հիվանդության առաջին օրվա համար:
Բացի այդ ընկերությունն անորոշ ժամկետով սառեցրել է աշախատավարձերի բարձրացումը:
Սրճարանների նոր աշխատանքային քաղաքականությունը տարածվելու է 7 հազար աշխատակիցների վրա:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում գործող Starbucks սրճարանային ցանցը դարձել է առաջին ամերիկյան ընկերությունը, որը պատրաստ է վերանայել իր եկամուտները և ավելի շատ հարկ վճարել:











































