Թենիսի Իսպանիայի ժուռնալիստների ասոցիացիան Դավիդ Ֆերերին ճանաչել է 2012 թվականի Իսպանիայի լավագույն թենիսիստ:
Վերջին մրցաշրջանում Ֆերերն իր հաշվին է գրանցել ATP-ի 7 տիտղոս, այդ թվում՝ իր առաջին մրցանակը Masters մրցաշարում՝ հաղթանակ տանելով Փարիզում հոկտեմբերին:
Հայտնի թենիսիստը նոր մրցաշրջանը կսկսի ATP դասակարգման աղյուսակի հինգերորդ հորիզոնականից:










































