Friday, 19 06 2026
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարների հետ

Երևանի մետրոպոլիտենում իրականացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու Եվրամիության կողմից համատեղ ֆինանսավորվող ծրագրի ընթացքի ու շարունակականության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի հանդիպման ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատելով իրականացվող համատեղ ծրագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջին փուլով մետրոպոլիտենում արդեն իսկ իրականացված վերակառուցման և արդիականացման աշխատանքները փաստում են, որ ծրագիրը հաջողված է և նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաև երկրորդ փուլի աշխատանքները. «Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է և Երևանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մեր քաղաքականությունն է ընդլայնել մետրոպոլիտենի ցանցը, որն անշուշտ մեծ ներդրումներ է պահանջում, սակայն այսօր մենք ունենք նաև շատ կարևոր խնդիր՝ պահպանել առկա համակարգն ու առաջին հերթին լուծել մեր բնակիչների անվտանգության խնդիրը»,-նշել է քաղաքապետը:

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք ի դեմս Երևանի քաղաքապետարանի ունեն վստահելի գործընկեր. «Մենք այսօր ունենք ամուր հիմք շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Թիմային աշխատանքի արդյունքում այսօր Երևանի մետրոպոլիտենը շատ ավելի անվտանգ է ձեր քաղաքի բնակիչների համար»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի հետ կապված հարցեր: Այս փուլում հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա, միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի շրջանակում կարևոր բաղադրիչ է հանդիսանում նաև շարժակազմերի արդիականացումը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը ներկայացնելով ծրագրի ընթացքը ընդգծել է, որ քաղաքապետարանի հետ իրականացվող համատեղ ծրագիրը լավագույն ու հաջողված ծրագրերից է, որ բանկն իրականացրել է տարածաշրջանում:

Կողմերը փաստել են, որ ծրագիրը պատկանում է այն սակավաթիվ ներդրումային գործընթացներին, որտեղ կատարված գնումների արդյունքում կան զգալի ֆինանսական տնտեսումներ, որոնք ամբողջությամբ ուղղվել են գործող շարժակազմերի արդիականացմանը: Եվ այսօր այդ տնտեսման հաշվին արդեն իսկ ամբողջովին նորացվել են 8 վագոններ, որոնք զգալիորեն կբարելավեն ուղևորների սպասարկման որակը և մեքենավարների աշխատանքային պայմանները:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում