Դեկտեմբերի 5-ին, Նյու Յորքում կկայանա ռեժիսոր Ռոման Լիբերովի` «Գրված Սերգեյ Դովլաթովի կողմից» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը, հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Ֆիլմը բաղկացած է գրողի ստեղծագործության, նամակների և հարցազրույցների մասերից:
Նկարահանումներն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, Կոմիի Հանրապետությունում, Տալինում, Պուշկինի լեռներում, Նյու Յորքում: Ընդ որում` նկարահանումներին առաջին անգամ աջակցություն են ցուցաբերել Սերգեյ Դովլաթովի ընտանիքը՝ Ելենա և Կատյա Դովլաթովները:
Ֆիլմը ցուցադրվելու է անգլերեն ենթագրերով:







































