Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հերքել է երկրպագուների ենթադրություններն այն մասին, որ թուրինյան ակումբն ու «Շախտյոր»-ը կարող են պայմանավորվել և ոչ-ոքի ավարտել խաղը, որպեսզի զրկեն Լոնդոնի «Չելսի»-ին Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ անցնելու հնարավորությունից:
«Ծիծաղեցի, երբ լսեցի «Շախտյոր»-ի հետ պայմանավորվելու հնարավորության մասին: «Յուվենթուս»-ը միշտ հաղթանակի համար է խաղում: Հասկանում եմ «Չելսի»-ի ֆուտբոլիստների մտավախությունը, սակայն նրանք իրենք են մեղավոր նման իրավիճակում հայտնվելու համար»,- ասել է Բոնուչին:








































