Մյունխենի «Բավարիա»-ի մարզական գծով տնօրեն Մատիաս Զամերը հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
«Կարծում եմ` Հայնկեսի պայմանագրի ժամկետը կերկարաձգվի մինչև 2014 թվականը: Հայնկեսի մասնագիտական և մարդկային որակները նրան դարձնում են բացառիկ մարդ և մասնագետ»,- հայտարարել է Զամերը:
Հիշեցնենք` մրցաշրջանի մեկնարկին Զամերն ու Հայնկեսը թեթև կոնֆլիկտ են ունեցել: Վերջինս քննադատել է Զամերին` թիմին հասցեագրած զանգվածային քննադատության պատճառով:
.






































