«Բարսելոնա»-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին պատմել է, թե ինչու կցանկանար, որ «Սելթիկ»-ը նույնպես դուրս գար Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլ:
«Մենք ոչ միշտ ենք աջակցում այն ֆուտբոլը, որ խաղում է «Սելթիկ»-ը: Սակայն նրանց երկրպագուները արժանի են, որ թիմը դուրս գա փլեյ-օֆֆ: Կարծում եմ` մրցաշարի հետագա ընթացքն առանց նրանց փոքր-ինչ անհետաքրքիր կլինի», – Մեսսիի խոսքերն է մեջբերում The Daily Record-ը:
Հիշեցնենք, որ «Սելթիկ»-ը այս մրցաշրջանի այն եզակի թիմերից էր, որ կարողացավ պարտության մատնել «Բարսելոնա»-ին: Սեփական հարկի տակ նրանք 2:1 հաշվով հաղթեցին կատալոնացիներին:









































