Օդի չափազանց ախտոտվածության պատճառով Թեհրանում մոտակա երկու օրվա ընթացքում կփակվեն դպրոցները, համալսարանները, ինչպես նաև կառավարական հաստատությունները: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է իրանական մայրաքաղաքի նահանգապետ Մորտեզա Թամադոնը:
Քաղաքի խիտ բնակեցված թաղամասերում հերթապահում են բժիշկների լրացուցիչ անձնակազմեր: Իշխանությունները երեխաներին և տարեց մարդկանց կոչ են արել առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ, հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները:
Համաձայն Իրանի առողջապահության նախարարության տվյալների՝ Թեհրանում օդի ախտոտվածության պատճառով տարեկան մահանում է 4-5 հազար մարդ:










































