Պաշտոնական Փարիզը ԿԺԴՀ-ին կոչ է անում հրաժարվել «Սոհե» տիեզերակայանից հրթիռ արձակելու մտադրությունից, ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության` երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, հայտնում է RIA Novost-ն:
«Մենք Հյուսիսային Կորեային կոչ ենք անում հրաժարվել հրթիռ արձակելու ծրագրից և ձեռնպահ մնալ հետագա գործողություններից, որոնք խախտում են նրա միջազգային պարտավորությունները և կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում»,- ասված է կոմյունիկեում:
Իր հայտարությունում Ֆրանսիայի ԱԳՆ-ը հղում է անում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումներին, որոնք ԿԺԴՀ-ին արգելում են բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագիրն իրականացնել:
Ավելի վաղ ԶԼՄՆ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ հյուսիսկորեական հրթիռը, որի տեղակայումը «Սոհե» տիեզերակայանի մեկնարկային հարթակում մասնագետները սկսել էին երկուշաբթի օրը, արձակման պատրաստ կլինի 3-4 օրվա ընթացքում: Փխենյանի հայտարությամբ` հրթիռը պետք է տիեզերք տանի գիտահետազոտական արբանյակ, սակայն միազգային հանրությունը կասկածում է, որ իրականում ԿԺԴՀ-ի տիեզերական ծրագիրը բալիստիկ հրթիռների քողարկված փորձարկում է:






































