Անգլիացի Դևիդ Բեքհեմն ավարտել է իր ելույթները «Լոս Անջելես Գելեքսի»-ում, սակայն կարող է շարունակել կապ ունենալ ամերիկյան թիմի հետ:
Ֆուտբոլիստն այս պահին ուսումնասիրում է ակումբի 25% մասնաբաժնի ձեռքբերման հնարավորությունները: Սա հետագայում հնարավորություն կընձեռի Բեքհեմին ձեռք բերել ակումբի բաժնետոմսերն ամբողջությամբ:
Հատկանշական է, որ Բեքհեմը 2007 թվականին է պայմանագիր ստորագրել «Գելեքսի»-ի հետ, որ թիմից հեռանալուց հետո կկարողանա ձեռք բերել ամերիկյան թիմի բաժնետոմսերի մի մասը:






































